L'auteur / Հեղինակ | |
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը (ավազանի անունը Շահան) ծնվել է 1962 թ. Ստամբուլում: 1983 թ. հոգեւոր սպասավորության է անցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում: 1983-1987 թթ. սովորել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության բաժնում: 1986 թ. ձեռնադրվել է սարկավագ ձեռամբ Երանաշնորհ Տ. Շնորհք պատրիարք Գալուստյանի: 1989-1994 թթ. աստվածաբանություն է ուսանել Լոնդոնի համալսարանում: 1992 թ. կուսակրոն քահանա է ձեռնադրվել` ձեռամբ Երանաշնորհ Տ. Գարեգին պատրիարք Գազանճյանի: 1994-1997 թթ. եղել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Թարգմանչաց վարժարանի տեսուչը եւ կրոնի ուսուցիչը: 1997-1999 թթ. կրթությունը շարունակել է Դուբլինի համալսարանում (Իռլանդիա): 1999-2005 թթ. եղել է Կ. Պոլսի հայոց Պատրիարքության միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչը, ինչպես նաեւ հոգեւոր հովիվ Կ. Պոլսի հայոց եկեղեցիներում: 2005 թ. Նոր Կտակարանի ներածություն եւ մեկնություն է դասավանդել Գեւորգյան հոգեւոր ճեմարանում եւ Վազգենյան հոգեւոր դպրանոցում: 2006 թ. ապրիլի 21-ին Մայր Աթոռում վարդապետական թեզ է պաշտպանել «Հավատք եւ հրաշք» թեմայով եւ հաջորդ օրը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները: 2007թ. դեկտեմբերին նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ: 85e patriarche arménien de Constantinople en 2019. Lors de l'élection patriarcale, le gouvernement turc a interdit les candidats de l'étranger. Par conséquent, seuls deux candidats ont participé aux élections - Mashalian et l'archevêque Aram Ateshyan - tous deux considérés comme proches du gouvernement turc. Le nouveau patriarche arménien contesté d'Istanbul a critiqué la reconnaissance par le Sénat américain du génocide arménien bien qu'il soit lui-même issu d'une famille de survivants du génocide arménien. |
|
Retour à l'Index des auteurs en arménien Accueil des catalogues en ligne |